Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1)-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143–րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 22-ի N2/փ-269 դրական եզրակացությունը
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը և քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,1635 հողերից՝ 0,0925 հա այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0336-0007) փոխադրել բնակավարերի նշանակության հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ՝ հանգստի գոտի (հյուրանոցային սենյակներ, սրճարան) կառուցելու համար:
- Համայնքի ղեկավարի առաջին տեղակալի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|