Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «Լեգալ-լոու» ՍՊԸ-ի տնօրեն Անի Բաղդասարյանի 2024 թվականի նոյեմբերի 7-ի դիմումը 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մաշտոցի թիվ 3 թիվ 2 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկից (համաձայն սխեմայի) 13,5 քմ ընդհանուր մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել «Լեգալ- Լոու» սահմանափակ պատասխանատվությամբ Ընկերությանը՝ 3 (երեք) տարի ժամկետով:
2.Տարածքի վարաձակալության վճարի չափը 1 քմ-ի համար սահմանել տարեկան 10000/տասը հազար/ ՀՀ դրամ:
3․Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |