Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 385-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2025 թվականի N 385-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ GAZ 31105 ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԱՐՄԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Գորիսի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի թիվ 31-Ա որոշումը և հաշվի առնելով աճուրդի կազմակերպչի 2025 թվականի ապրիլի 22-ի «Շարժական գույքը աճուրդով վաճառելու մասին» թիվ 3 արձանագրությունը,

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող GAZ 31105 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 701 CX 61, սեփականության վկայական՝ N 14YY848671, թողարկման տարեթիվը՝ 2008թ.) 420000 (չորս հարյուր քսան հազար) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթած մասնակից` Արման Արթուրի Աղաջանյան, (նույնականացման քարտ 012520292, տրված 12.12.2019թ., 032–ից). այսուհետ` Գնորդ:

2. Սահմանել, որ Գնորդը պարտավոր է աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում գույքի սակարկության արդյունքում ձևավորված գինը՝ 420000 (չորս հարյուր քսան հազար) ՀՀ դրամ վճարել Գորիս համայնքի բյուջեի N 900285125523 գանձապետական հաշվին:

3. Լիազորել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալ Վահե Պողոսյանին գույքի համար ձևավորված գինը վճարելուց հետո, 2-օրյա ժամկետում Գորիսի համայնքի ղեկավարի անունից Գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր:

4. Նախազգուշացնել Գնորդին, որ գույքի օտարման պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 15-օրյա ժամկետում պետական գրանցման:

5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(931.54 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 26

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner