Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2025 թվականի ծրագրային հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու մասին» թիվ 222–Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը․
1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով․
«5) Գորիս համայնքի թիվ 1 ՆՈՒՀ–ի հիմնանորոգում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։