Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և հիմք ընդունելով «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպության նախագահի 2022 թվականի նոյեմբերի 01-ի դիմումը 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքից «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ին վարձակալությամբ տարածք հատկացնելու մասին» թիվ 126-Ա որոշման 1-ին կետում «4(չորս) տարի» թիվն ու բառը փոխարինել «8 (ութ) տարի» թվով ու բառով։
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |