Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 42-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N51-41 արձանագրային որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 13.08.2001թ. N599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 30.12.2019թ. N127 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն հավելվածի. բնակավայրերի հողերի կատեգորիա <<հասարակական կառուցապատման հողեր>> գործառնական նշանակությամբ փոխադրել.
1) Համայնքային սեփականություն հանդիսացող 1,4209 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտավայր (կադաստրային ծածկագրեր՝ 09-045-0124-0026, 09-045-0124-0027).
2) Իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 0,2995 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0124-0018):
2. Սույն որոշման 1-ին մասի 1-ին կետով նախատեսված 1.4209 հեկտար հողամասը նպատակային նշանակության փոփոխության պետական գրանցումից հետո, ուղղակի վաճառքի կարգով, մեկ քառակուսի մետրը ութ հարյուր տաս ՀՀ դրամ արժեքով, օտարել <<Հայհիդրոէներգանախագիծ>> փակ բաժնետիրական ընկերությանը՝ հասարակական սպասարկման համալիրի շինարարության համար:
3. Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
1) Ապահովել սույն որոշման 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված 0.2995 հեկտար հողամասի կադաստրային արժեքի տարբերության գանձումը Գորիս համայնքի տեղական բյուջե.
2) <<Հայհիդրոէներգանախագիծ>> փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր՝ ապահովելով կնքված պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:
|