Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, 1․ՀՀ Այունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հողերից՝ բաց մրցույթով, կառուցապատման իրավունքով տրամադրել հետևյալ հողամասերը.
1) Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ա.Սաթյան փողոցի թիվ 5/5 հասցեում գտնվող 0,00518հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ. 09-003-0755-0002), տրամադրել կառուցապատման իրավունքով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 500 ՀՀ դրամ, 5 /հինգ/ տարի ժամկետով՝ բացօթյա սրճարան կառուցելու նպատակով:
2) Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասի թիվ 8/9 հասցեում գտնվող 0,012հա մակերեսով հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-003-0234-0004), տրամադրել կառուցապատման իրավունքով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 500 ՀՀ դրամ, 5 /հինգ/ տարի ժամկետով՝ ժամանակավոր առևտրային տաղավար տեղադրելու նպատակով:
2․Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |