Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետով, հիմք ընդունելով Գուրգեն Ավագյանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի դիմում-խնդրանքը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մ. Մաշտոցի փողոց թիվ 1/74 հասցեում Գուրգեն Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական շինության սպասարկան տարածքի ընդլայնման նպատակով, հողամասին կից գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գոտում գտնվող Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մ. Մաշտոցի փողոց թիվ 1/76 հասցեի 0.00198հա (կադաստրային ծածկ. 09-003-0110-0009) հողատարածքը, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Գուրգեն Ավագյանին 88000 (ութսունութ հազար) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|