Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Անկախության փողոց 6 շենք թիվ 7 տարածքից Արթուր Ղազարյանին վարձակալությամբ հատկացնելու մասին» թիվ 167-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն․
1) որոշման 1-ին կետում «կադաստրային ծածկ․ 09-003-0235-0025» բառերն ու թվերը փոխարինել «կադաստրային ծածկ․ 09-003-0079-0066» բառերով և թվերով։
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։