Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- 2020 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասը.
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վ.Մամիկոնյան փողոց թիվ 170 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 63,0քմ հողատարածքը /վկ. 09072020-09-0024, կադ. ծածկ. 09-003-0220-0090/, հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 2000 ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: