|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մայիսի 2024 թվականի N 625-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 70 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ՄԻՐԱՔՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ 6 ՀԱՏ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության օրենքի 2008թ. հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2-րդ, 3-րդ հոդվածներով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-397-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման կարգի 18-րդ կետի դ) ենթակետի, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի վճիռը (քաղաքացիական գործ՝ ՍԴ3/1136/02/23) և ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի բնակիչ Արման Միրաքյանի 2024 թվականի մայիսի 10-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Անկախության փողոց թիվ 70 հասցեում՝ Գայանե Մուրադյանի և Արման Միրաքյանի կողմից իրենց օրինական, 0.1538հա հողամասին կից մինչև 2001թ. մայիսի 15-ը տիրապետված և տիրապետվող ավել` 0.00049հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ համարել Գայանե Մուրադյանի և Արման Միրաքյանի սեփականությունը:
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 70 հասցեում Գայանե Մուրադյանին և Արման Միրաքյանին պատկանող բնակելի տանը ինքնակամ բացված 6 (վեց) հատ պատուհանը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:
- Սահմանել, որ սեփականատերը պարտավոր է ինքնակամ կառուցված 6 հատ պատուհանի համար համայնքի բյուջե վճարել օրինականացման համար սահմանված վճարը` 6x10000=60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(254.83 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|