Այսօր: Կիրակի, 16 Փետրվարի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N լրացուցիչ 2
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՌՆԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ <<ԱՐԵՎ, ՄՇԱԿՈՒՅԹ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ <<ԼԻԼԻ ՆԱՐԻՆՅԱՆ>> ՊԱՐԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, 90-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ազդարար պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր, <<Դիսնեյ>> արվեստի դպրոցի տնօրեն  Ռ Մկրտչյանի  և <<Լիլի Նարինյան>> պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Նարինյանի 2023թվականի օգոստոսի 4-ի դիմումները     

1Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի <<Լիլի Նարինյան>> պարային դպրոցի թվով 8 սաների և գեղարվեստական ղեկավար Լիլի Նարինյանի մասնակցությունը 2023թվականի օգոստոսի 23-ից 29-ը Բուլղարիայի Հանրապետության Վառնա քաղաքում՝ <<Ոսկե ավազներ>>, անցկացվող <<Արև, մշակույթ, Երջանկություն>> միջազգային փառատոնին ապահովելու նպատակով Լիլիթ Գագիկի Նարինյանին  Գորիս համայնքի 2023թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 250 000 (երկու հարյուր հիսուն հազար)ՀՀ դրամ  ֆինանսական աջակցություն։

2Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.27 Մբ)
(123.45 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner