Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը, օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 և 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 713 որոշումներով և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- 2024 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Քարահունջ գյուղի Կենտրոնական փողոց թիվ 24 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ 0.006հա հողատարածքը (ծածկ. 09-110-0015-0041)՝ հասարակական գործունեություն ծավալելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով ----- ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:
|