Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 229-Ն որոշումը և անհատ ձեռնարկատեր՝ Գրիգորի Հակոբջանյանի /ՀՎՀՀ 77921512/ տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր Գրիգորի Հակոբջանյանի կողմից 2025 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի Զորամասի հարևանությամբ գտնվող առևտրի օբյեկտում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելու համար թույլտվություն ստանալու հայտը:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին՝ երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն տարեկան սահմանված տուրքը վճարելուց հետո: