Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների  մասին» ՀՀ օրենքի  9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 12-րդ  հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 161-Ն որոշումը և  անհատ ձեռնարկատեր Սաիդա Պետունցի  (ՀՎՀՀ ) ոգելից խմիչքների, ծխախոտի  արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր  Սաիդա Պետունցի  կողմից 2023 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ գյուղի  13 փողոցի թիվ 3/2 հասցեում գտնվող առևտրի սրահում, ոգելից և ալկոհոլային  խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու հայտը:
2.Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին`երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: