Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 23-ի թիվ 60-Ա որոշումը
1 ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Այգեստան փողոցի թիվ 51/1 հասցեում գտնվող 0,026 հա մակերեսով հողամասի, Գորիս համայնքի և «Խ ԵՎ Մ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ–ի հետ 2019 թվականի նոյեմբերի 07-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 2–րդ, 1․1․-րդ և 5․1․–րդ կետերում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարաձգել 10 (տասը) տարի ժամկետով՝ մինչև 2035 թվականի հուլիսի 14-ը:
2) Կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարը 1քմ–ի համար 140 (մեկ հարյուր քառասուն) ՀՀ դրամի փոխարել սահմանել 300 (երեք հարյուր) ՀՀ դրամ։
2. «Խ ԵՎ Մ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր՝ 2019 թվականի նոյեմբերի 07-ին կնքված և նոտարական կարգով վավերացված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ։
3. Սահմանել, որ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են «Խ ԵՎ Մ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ-ի միջոցների հաշվին:
4․ Սահմանել, որ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո դադարում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
5. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: