Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 օգոստոսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԹԻՎ 1, ԹԻՎ 2, ԹԻՎ 3, ԹԻՎ 4, ԹԻՎ 5 ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՎ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՅԱՑԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշումը,

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներն ընդհանուր ավտոմոբիլային տրանսպորտով սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու նպատակով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու նպատակով 2025 թվականի օգոստոսի 27-ին կայացած մրցույթի արդյունքների ամփոփման նիստի՝ 27.08.2025թ. թիվ 2 արձանագրությունը` համաձայն հավելվածի:

2. Համայնքի տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթներում հաղթող ճանաչել․

1) Թիվ 1 և թիվ 3 (ավտոբուսային) երթուղիների համար՝ Ա/Ձ Վարդգես Պետրոսյանին,

2) Թիվ 2 և թիվ 4 (միկրոավտոբուսային/ավտոբուսային) երթուղիների համար՝ «Լաստ» ՍՊԸ-ին,

3) Թիվ 5 (միկրոավտոբուսային/ավտոբուսային) երթուղու համար՝ «ՇԱՆ-ՆԱՆ» ՍՊԸ-ին։

3. Մրցույթում հաղթած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերի հետ կնքել թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 երթուղիներում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելու պայմանագրեր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner