Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 1747-Ա որոշումը
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 7-ի «Գորիս համայնքի վարչական սահմաններում, Ներքին Խնձորեսկ գյուղում գտնվող, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասը, Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի հետ փոխանակելու և փոխանակված հողատարածքը «Հայաստան» համահայկական հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրելու մասին» թիվ 79-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրից հանել «և փոխանակված հողատարածքը «Հայաստան» համահայկական հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրելու» բառերը:
2)նախաբանից հանել «75-րդ հոդված 1-ին մասի 2-րդ կետով,» և ««Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջարկությունը» բառերը:
3)ՈՒժը կորցրած ճանաչել որոշման 7-րդ կետը։