Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ, 53-րդ կետերով, հիմք ընդունելով Գորիս համայնքի բնակիչ Դավիթ Առաքելյանի 2025 թվականի մայիսի 21-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի, Գորիս համայնքի, Գորիս քաղաքի, Կամարի փողոց թիվ 182 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել նոր հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, քաղաք Գորիս, Վ․ Մամիկոնյան փողոց, 182 բնակելի տուն, ծածկագիր՝ 09011FLNBQP4:
- Չեղյալ համարել նախկինում տրված ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Կամարի փողոց թիվ 182 հասցեն:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|