Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 1․ «Համագործակցության - Կամար» բարեգործական հասարակական կազմակերպությանը 2025 թվականի երկրորդ կիսամյակում տարեցների տնային պայմաններում խնամքի ծառայությունները իրականացնելու համար տրամադրել 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն։
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |