Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ի մասի 24-րդ կետով, 46-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Մինորա» մշակութային կենտրոնի տնօրեն Ռ․ Աբրահամյանի 05․02․2025թ․-ի հրավերն ու «Մանասյան» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Մանուշ Մանասյանի 12․03․2025թ․-ի դիմումը
1․Ապահովել «Մանասյան» պարային ստուդիայի երեխաների մասնակցությունը 2025թ.-ի մարտի 16-ին Երևան քաղաքի պատանի հանդիսատեսի թատրոնում նախատեսվող հայրենասիրական համերգային ծրագրին՝ կազմակերպելով մասնակիցների /17 անդամ/ ուղևորափոխադրումը Գորիս-Երևան-Գորիս ուղղությամբ:
2․ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին՝ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։