Այսօր: Շաբաթ, 25 Հունիսի 2022թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 06
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 06


Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն և հիմք ընդունելով Գորիս քաղաքի գլխավոր հատակագիծը,  Գորիս քաղաքի բնակիչ Լուսինե Ակունցի  2021 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 4487 դիմում-խնդրանքը և համայնքի ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ 

  1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությանը և Լուսինե Ակունցի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,1635 հողերից՝ 0,0925 հա այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0336-0007-ից) փոխադրել բնակավարերի նշանակության հողերի կատեգորիա՝  «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ՝ հանգստի գոտի (հյուրանոցային սենյակներ, սրճարան) կառուցելու համար: 
  2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(5.33 Մբ)
(3.20 Մբ)
(15.39 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner