Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի 2024 թվականի սեպտեմբերի 4-ի N 8 գրությունը 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող VAZ 21214 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 502 CR 61, սեփականության վկայական՝ N 14YY678214, թողարկման տարեթիվը՝ 2004թ.) նվիրաբերել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով աշխատակիցների կողմից բնակավայրեր այցելելու համար։
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |