Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 3-րդ մասով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության <<Գորիսի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի տնօրենի 2022 թվականի մարտի 30-ի N 289 գրությունը 1. Գորիս քաղաքում տեղացած առատ ձյան պատճառով ՀՀ ԿԳՄՍ նախարարության <<Գորիսի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի շենքի շքամուտքի փլված ծածկը վերականգնելու նպատակով <<Գորիսի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ին Գորիս համայնքի 2022թ-ի բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել 619.700 (վեց հարյուր տասնինը հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ՝ որպես ֆինանսական աջակցություն:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործաույթների իրականացումը: |