Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն գյուղում գտնվող բնակելի տանը հասցե տրամադրելու մասին» թիվ 735-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման 1-ին կետում «5-րդ» թիվը փոխարինել «6-րդ» թվով:
2․ Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: