Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ, 50-րդ, 51-րդ, 53-րդ կետերով, հիմք ընդունելով Գորիս համայնքի բնակիչ Վերգուշ Սարգսյանի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի, Գորիս համայնքի, Գորիս քաղաքի, Գալստյան փողոց թիվ 52 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել նոր հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, քաղաք Գորիս, Արցախյան խճուղի, 12 բնակելի տուն, ծածկագիր՝ 09011VZQX9SV:
- Չեղյալ համարել նախկինում տրված ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Գալստյան փողոց թիվ 52 հասցեն:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|