Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 48-րդ հոդվածով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «Գորիս համայնքի բյուջեն հաստատելու մասին» թիվ 131-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 22-ի թիվ 42-Ն որոշումըև «Գորիս համայնքի սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող» մշտական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 30-ին նիստի եզրակացությունը
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Գորիս համայնքի բյուջեն հաստատելու մասին» թիվ 162-Ն որոշման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ» հոդվածով նախատեսված հատկացումների հաշվից Գորիս համայնքի 39 (երեսունինն) բնակչի տրամադրել 3 360 000 (երեք միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ դրամական աջակցություն ըստ՝ հավելվածի:
2.Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: