Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2024թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ և 76-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  0,39615 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-055-0123-0012/ «Հնդավոր» և 1,10385 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-055-0123-0013/ «Արոտավայր» գործառնական նշանակության հողամասը մրցույթով, 10 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, տարեկան վարձավճարի մեկնարկային չափ սահմանելով 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:

2. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  0,17536 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-055-0123-0008/, 0,61629 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-055-0123-0009/ «Հնդավոր»  և 1,20835 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-055-0123-0011/ «Արոտավայր» գործառնական նշանակության հողամասը մրցույթով, 10 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, տարեկան վարձավճարի մեկնարկային չափ սահմանելով 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:

3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(775.02 Կբ)
(775.38 Կբ)
(775.16 Կբ)
(775.42 Կբ)
(12.83 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner