Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ, 50-րդ, 51-րդ և 58-րդ կետերով, հիմք ընդունելով Գորիս քաղաքի բնակիչ Հրաչիկ Շալունցի 2022 թվականի նոյեմբերի 25-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գորիս գյուղի փողոցում գտնվող 353.6քմ մակերեսով անասնաշենքին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, քաղաք Գորիս, Գորիս գյուղի փողոց, թիվ 13/2 անասնաշենք, ծածկագիր՝ 090036TGTLDL:
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գորիս գյուղի փողոցում գտնվող 94.9քմ մակերեսով շինությանը տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, քաղաք Գորիս, Գորիս գյուղի փողոց, թիվ 13/3 շինություն, ծածկագիր՝ 090033EMQPSC:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|