|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 փետրվարի 2024 թվականի N 14-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 67/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.00233 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՄԵԼԱՆՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետով, հիմք ընդունելով Մելանյա Հակոբյանի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի դիմում-խնդրանքը
- Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արցախյան խճուղի թիվ 67/1 հասցեում Մելանյա Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի ընդլայնման համար, հողամասին կից գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման գոտում գտնվող Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արցախյան խճուղի 67/2 հասցեի 0.00233հա (կադաստրային ծածկ. 09-003-0211-0087) հողատարածքը, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Մելանյա Հակոբյանին 67300 (վաթսունյոթ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
Կողմ -11 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳԱՐԵՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.15 Մբ)
|
|
(2.74 Մբ)
|
|
(175.57 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|