|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 նոյեմբերի 2022 թվականի N 157-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 126-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և հիմք ընդունելով «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպության նախագահի 2022 թվականի նոյեմբերի 01-ի դիմումը 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքից «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ին վարձակալությամբ տարածք հատկացնելու մասին» թիվ 126-Ա որոշման 1-ին կետում «4(չորս) տարի» թիվն ու բառը փոխարինել «8 (ութ) տարի» թվով ու բառով։
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |
Կողմ -14 ԱԲՈՒՆՑ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄԱՇՈՒՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(836.13 Կբ)
|
|
(164.81 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|