Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշուման 1-ին կետի 4) ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ. ենթակետով, հիմք ընդունելով Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 106-Ա որոշումը և Ալիկ Գյոզալյանի 2025 թվականի օգոստոսի 19-ի դիմում-խնդրանքը
- Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գ․ Տաթևացու փողոց թիվ 7/3 հասցեում Ալիկ Գյոզալյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի ընդլայնման համար, հողամասին կից գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,02321հա (կադաստրային ծածկ. 09-003-0111-0002) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ալիկ Մայիսի Գյոզալյանին /ծնված 10/02/1983թ․/ 1031000(մեկ միլիոն երեսունմեկ հազար) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|