Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- 2025 թվականին բաց մրցույթով, Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասի թիվ 10/11 հասցեում գտնվող 0,0034հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ. 09-003-0234-0007), տրամադրել կառուցապատման իրավունքով, տարեկան 1քմ մեկնարկային գինը տարեկան սահմանելով 500 ՀՀ դրամ, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ առևտրի տաղավար կառուցելու նպատակով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|