Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 140-րդ կետի
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Թումանյան փողոցի կապիտալ նորոգում» աշխատանքների հանձնում-ընդունում կատարելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
1)Արտյոմ Աղաջանյան-Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, կառուցապատող՝ հանձնաժողովի նախագահ
2) Արթուր Ավետիսյան -«Ճանշին Տեխնախ» ՍՊԸ-ի տնօրեն՝ շինարարություն իրականացնող, հանձնաժողովի անդամ,
3) Մայիս Օհանյան -«Մայիս Օհանյան Կառլենի» ԱՁ-ի տնօրեն, տեխնիկակական հսկողություն իրականացնող, հանձնաժողովի անդամ
4) Արթուր Սուքիասյան- «Մալկ» ՍՊԸ-ի տնօրեն, հեղինակային հսկողություն իրականացնող, հանձնաժողովի անդամ: