Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
1․ՀՀ Այունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հողերից՝ բաց մրցույթով, կառուցապատման իրավունքով տրամադրել հետևյալ հողամասը.
1) Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գ․Արզումանյան փողոցի թիվ 1/14 հասցեում գտնվող 0,0126հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ. 09-003-0236-0035, 09-003-0005-0071), տրամադրել կառուցապատման իրավունքով, հողատարածքի տարեկան մեկնարկային գինը սահմանելով 60000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ, 10 /տասը/ տարի ժամկետով՝ սպասարկման տաղավար կառուցելու նպատակով:
2․Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: