Այսօր: Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 207-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2025 թվականի N 207-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՄԻՇԻԿ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ՝ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 43-րդ հոդվածներով,  Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի  48-րդ, 76-81-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001թ. ապրիլի 12-ի  թիվ 286 որոշումը,  Գորիս համայնքի ավագանու 2024թ. հոկտեմբերի 11-ի թիվ 200-Ա որոշումը (Հավելված լոտ 15) և Գորիս համայնքի Գորիս  քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցութային կարգով՝ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մրցութային հանձնաժողովի 2025թ. մարտի 13-ին կազմակերպած մրցույթի թիվ 10 արձանագրությունը

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1,04953 հա «Վարելահող» հողատեսքը  (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0505-0018, վկայական N 24072024-09-0053 )  գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Միշիկ Մանուչարյանին։

2. Միշիկ Մանուչարյանի հետ կնքել հողամասի գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով օգտագործման իրավունքի տրամադրման վարձակալության պայմանագիր 10 /տասը/ տարի ժամկետով` 10000 / տասը հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:

3. Նախազգուշացնել Վարձակալին, որ հողատարածքի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:

4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(117.71 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 38

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner