Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



30 մայիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԴԱՎԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 46-րդ, 481, 60-րդ, 57-րդ, 76-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286, 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896, Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի թիվ 20-Ա որոշումների,

1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող, Գորիս քաղաքի Նարեկացի թիվ 4 հասցեի հարևանությամբ (համաձայն սխեմայի) գտնվող ընդհանուր օգտագործման հողերից 1 քմ հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Դավիթ Արզումանյանին` բացառապես ոչ հիմնական շինություն` մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատ (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլ սննդամթերքի) սարք տեղադրելու նպատակով:

2. Դավիթ Արզումանյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր` 1 /մեկ/ տարի ժամկետով՝ 36000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:

3. Կնքվող պայմանագրում նախատեսել, որ տարեկան վճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակ՝ հավասար չափերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner