Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, 65-րդ հոդվածի 6-րդ մասով, 89-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 1747-Ա որոշման
- Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող Ներքին Խնձորեսկ բնակավայում գտնվող հողամասերը (համաձայն N1 հավելվածի) անհատույց սեփականության իրավունքով (նվիրաբերություն) օտարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, թվով 6 բնակելի տուն կառուցելու և դրանցից 4-ը Արցախից տեղահանված, իսկ 2-ը Ներքին Խնձորեսկ բնակավայրի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|