Այսօր: Հինգշաբթի, 9 Փետրվարի 2023թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 02
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 02


Զեկ. ԿԱՐԵՆ ՋԱՎԱՀԻՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանարպետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով

1. Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով Գորիս համայնքի կողմից 2022 թվականի համար ներկայացված հետևյալ ծրագրային հայտերին՝

1) Գորիս համայնքի Ավանգարդ 5-րդ թաղամասի մոտեցման ճանապարհների հիմնանորոգում

2) Թիվ 3 ՆՈՒՀ-ի հիմնանորոգում

3) Գալստյան փողոցի մի հատվածի, Գալստյան փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի բակի, Մաշտոցի փողոցի թիվ 146; 148; 150 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և Բարեկարգման աշխատանքներ

4) Քարահունջ բնակավայրի կոյուղու ցանցի և ջրամատակարարման ցանցի վերակառուցմում

2. Համայնքի ղեկավարին` սահմանված ժամկետում սույն որոշմամբ հաստատված սուբվենցիայի ծրագրային հայտերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՋԱՎԱՀԻՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(5.33 Մբ)
(6.22 Մբ)
(6.41 Մբ)
(6.44 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner