Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 28-ի N-23-Ա և N-24-Ա որոշումներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի բնակիչ Համլետ Կարապետյանի (մտից 3428) դիմումը.
1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Չրչռոկի Ձոր» անվանյալ արոտավայրից (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0132-0001-ից) 0,62 հա մակերեսով, 1 (մեկ) տարի ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրել Գորիս համայնքի բնակիչ Համլետ Կարապետյանին տարեկան վարձավճար սահմանելով 10000 (տաս հազար) ՀՀ դրամ:
2. Համաձայն գործող կարգի Համլետ Կարապետյանի հետ կնքել արոտից օգտվելու պայմանագիր: