Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «Քարդաշ համալիր» ՍՊԸ-ի լիազոր անձ Եվա Կլազանցի 2025 թվականի հունիսի 5-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի, Գորիս համայնքի Խնձորեսկ գուղի Քարդաշ թաղամասի թիվ 1, թից 2, թիվ 3 և թիվ 4 հասցեներում գտնվող միավորվող անշարժ գույքին տրամադրել նոր հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, գյուղ Խնձորեսկ, 28 հողամաս, ծածկագիր՝ 09052UWMHUDT:
- Չեղյալ համարել նախկինում տրված ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, գյուղ խնձորեսկ, Քարդաշ թաղամաս թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 հասցեները:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|