Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանարապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքի վարչական սահմանում գտնվող հողերից «Գոռ և Գոհար» ՍՊԸ-ին 0.00060հա հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին» թիվ 24-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը
- վերնագրում «Գորիս քաղաքի» բառերը փոխարինել «Գորիս համայնքի Ակներ գյուղի» բառերով
- որոշման 1-ին կետում «Գորիս քաղաքի վարչական սահմաններում գտնվող՝ Երևանյան խճուղում բնակավայրերի բնակելի» բառերը փոխարինել «Ակներ գյուղի վարչական սահմանում գտնվող գյուղատնտեսական» բառերով:
2. Համայնքի ղեկավարի առաջին տեղակալին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |