Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գ.Արզումանյան փողոցի թիվ 28/5 հասցեում գտնվող 0,0417 հետար հողատարածքն ուղղակի վաճառքով Սերգեյ Ալեքսանյանին օտարելու մասին» թիվ 52-Ա որոշման 1-ին կետում «1203900 (մեկ միլիոն երկու հարյուր երեք հազար ինը հարյուր)» թվերն ու բառերը փոխարինել «1204100 (մեկ միլիոն երկու հարյուր չորս հազար մեկ հարյուր)» թվերով ու բառերով։
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|