Այսօր: Շաբաթ, 13 Ապրիլի 2024թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 17․
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 17․


Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ «ՎԱՐԱՐԱԿՆ» ԳԵՏԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՍԱՆԴԻ-ՁՈՐ ՀԵՂԵՂԱՏԱՐԻ ՆՍՏՎԱԾՔԱՀՈՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԳԵՏԻ ՀՈՒՆԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

1. Հետագա հեղեղումներից խուսափելու և գետի հունի մաքրման ու բարեկարգման նպատակով տալ հավանություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի  «Վարարակն» գետի վրա Վանքի Տափ  թաղամասում կառուցված Սանդի-Ձոր հեղեղատարի նստվածքահորի, հեղեղատարի և գետի հունի հարակից տարածքների մաքրման աշխատանքներին:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ իր լիազորությունների շրջանակներում, նախատեսված աշխատանքների իրականացման համար, միջնորդել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ դրական եզրակացություն ստանալու նպատակով: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner