Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 161-Ն որոշումը և անհատ ձեռնարկատեր Վալյա Բակունցի (ՀՎՀՀ 77945759) ոգելից խմիչքների թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր Վալյա Բակունցի կողմից 2023 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի 37 փողոցի թիվ 27 հասցեում գտնվող առևտրի սրահում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու հայտը:
2.Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին`երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: