|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 օգոստոսի 2022 թվականի N 628-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԽՃՈՒՂՈՒ ԹԻՎ 11,11/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳԵՎՈՐԳ ԼԱԼԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՎԱԾ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-397-Ն օրենքով, 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանարպետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումով, հիմք ընդունելով 2020 թվականի օգոստոսի 10-ի «Հուսալի կամար» ՍՊԸ-ի №157/20 եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2022 թվականի օգոստոսի 02 №01//05404-2022 գրությունը և քննության առնելով Գորիս քաղաքի բնակիչ Գևորգ Լալազարյանի 2020 թվականի հունվարի 30-ի դիմումը
- Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 11,11/1 հասցեում Գևորգ Լալազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում ինքնակամ կառուցված (55,6քմ ներքին) 67,0քմ արտաքին մակերեսով լիցքավորման կայանը, (17,9քմ ներքին) 21,4քմ արտաքին մակերեսով պահեստը և (90,8քմ ներքին) 90,8քմ արտաքին մակերեսներով ծածկոցներն, որոնք կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք համարել օրինական:
- Սահմանել, որ Գևորգ Լալազարյանը պարտավոր է համայնքի բյուջե վճարի շինության օրինականացման համար սահմանված վճարը՝ (179,2x2200)=394240 (երեք հարյուր իննսունչորս հազար երկու հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(840.20 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|