Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 23-ի թիվ 74-Ա որոշմումը, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի բնակիչ Րաֆֆի Բեգլարյանի 2025 թվականի օգոստոսի 5-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մ․ Մաշտոցի փողոցի թիվ 55/10 հասցեի՝ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,00174հա (վկ.N11042025-09-0003, ծածկագիր` 09-003-00370041) հողատարածքն ավտոտնակ կառուցելու համար՝ կառուցապատման իրավունքով հատկացնել Րաֆֆի Բեգլարյանին՝ պայմանագրի կնքման օրվանից 25 (քսանհինգ) տարի ժամկետով, 1քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
- Սահմանել, որ Րաֆֆի Բեգլարյանը պարտավոր է ավտոտնակի շին. մոնտաժային աշխատանքները սկսել համայնքապետարանի կողմից նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելուց, շինարարության թույլտվություն ստանալուց հետո, և շինարարությունը սկսելուց առաջ 3 օրվա ընթացքում տեղեկացնել համայնքի ղեկավարին` համաձայն N5 ձևի:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|