Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ և 76-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության «Արոտավայր» գործառնական նշանակության 0,14187 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0132-0168) մակերեսով հողամասը՝ մրցույթով, 10 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, տարեկան վարձավճարի մեկնարկային չափ սահմանելով 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: