Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 28-ի N-23-Ա և N-24-Ա որոշումներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի բնակիչ Կոստանդ Պետրոսյանի դիմումը.
1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի վարչական սահմաններում գտնվող «Սանդի Ձոր-1» անվանյալ արոտավայրից (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0335-0001-ից) 60 հա մակերեսով, 3 (երեք) տարի ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրել Գորիս համայնքի բնակիչ Կոստանդ Պետրոսյանին՝ տարեկան վարձավճար սահմանելով 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
2. Համաձայն գործող կարգի Կոստանդ Պետրոսյանի հետ կնքել արոտից օգտվելու պայմանագիր: