Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920–Ն որոշմամբ, հիմք ընդունելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Սյունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Խնձորեսկ բնակավայրի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխությանը և համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 0,08608հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողը (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0044-0001) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատում» գործառնական նշանակությամբ՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու համար։
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|